Կալիֆորնիայի համալսարանի հոգեբանները պարզել են. Եթե աղջկան գեր անվանես, ապա ամենայն հավանականությամբ նա ճարպակալմամբ կտառապի: Հոգեբան Ջանեթ Թոմիյաման հետազոտություն է անցկացրել աղջիկների շրջանում, փոխանցում է Reuters-ը:
2000 աղջիկներից 1188-փոքր հասակում ծնողները անվանել են չաղղլիկներ: Այդ աղջիկների մոտ 10 տարի անց քաշը ճարպակալման միտում է ցույց տվել: Ընդ որում՝ ոչ սոցիալական պայմանները, ոչ էթիկական պայմանները, ոչ էլ կրթության մակարդակը ոչ մի դեր չունեին:
Կանայք և աղջիկները հաճախ են բախվում քաշի խնդրի հետ, սակայն այս խնդիրը առկա է նաև տղամարդկանց մոտ: