Հոգեբանի անկյուն 

Հասակակիցների հետ խնդիրները արտահայտվում են մղձավանջային երազներում

analitik.am

Եթե երեխայի մոտ գիշերային մղձավանջեր են լինում, ապա հնարավոր է, նրան դպրոցում ծաղրում են, պնդում են Վարվիկա համալսարանի գիտնականները՝ Սուզետ Տանիի գլխավորությամբ:  Մղձավանջերը բավականին հաճախ են հանդիպում, նրանց 10%-ը բողոքում է մղձավանջերից, գրում է The Telegraph-ը:


6438 երեխաների վրա կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ տհաճ երազները մեծացնում են դպրոցում ծաղրի ռիսկը: Մասնագետների կարծիքով՝ ծնողները պետք է անհանգստանան այդ հարցի կապակցությամբ, եթե մղձավանջերը տևում են երկար կամ հաճախակի են լինում: Այսինքն սթրեսը, որը առաջանում է հասակակիցների ծաղրի հետևանքով, արտահայտվում է տհաճ երազների ձևով: Փորձի ընթացքում երեխաներին հարցաքննում են, երբ լրանում է նրանց 12 տարին, եթե առկա մղձավանջերի ավելացում կա լուսնոտություն:

Մղձավանջերը հանդիպել են 12 տարեկան երեխանի մեկ/ չորրորդի մոտ, այսինքն համարյա ամեն 10 –րդի մոտ, իսկ լուսնոտությունը հանդիպում է 12%-ի մոտ: Եվ հենց հասակակիցների հետ խնդիրներն են ազդում այդ մղձավանջերի առաջացման վրա: Հայտնի է, որ գիշերը մարդու ուղեղը վերամշակում է օրվա ընթացքում ստացած ինֆորմացիան:


Այդ պատճառով էլ քնի միջոցով կարելի է եզրակացնել մարդու էմոցիոնալ և հոգեկան վիճակի մասին:

Նույն շարքից