Հոգեբանի անկյուն 

Բջջային հեռախոսների և պլանշետների խաղերը վտանգավոր են երեխաների համար

analitik.am

Կոէնի մանկական բժշկական կենտրոնի կողմից 65 ընտանիքների շրջանում կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ ուղիղ կապ կա՝ երեխաների խոսքի կառուցման թույլ զարգացվածության և համակարգչային խաղերի միջև, հաղորդում է The Telegraph-ը: Ստացվում է, որ երեխաների «զարգացման համար նախատեսված» համակարգչային խաղերը չեն զարգացնում նրանց, չնայած, որ ծնողները այդպես չեն կարծում: Վիճակագրության համաձայն՝ երեխաները սենսորի հետ սկսում են շփվել սկսած 11  ամսականից և դա կազմում է օրական նվազագույնը կես ժամ:


Գիտնականների պնդմամբ՝ ոչ մի տարբերություն չկա՝ երեխաները զարգացնող խաղեր են խաղում, էե օրինակ  Angry Birds կամ Fruit Ninja: «Ծնողները հաճախ երեխաներին են տալիս պլանշետներ կամ բջջային հեռախոսներ՝ գրքի փոխարեն: Բայց նորագույն տեխնոլոգիաները երբեք չեն կարող փոխարինել ծնողների ուշադրությանը», մեկնաբանում է Ռուտ Միլանայիկը:

 

Նույն շարքից