Եթե մարդը կարծում է, որ նա վերահսկում է իր կյանքը և ունակ է հասնելու իր ուզածին՝ չնայած առկա դժվարությունները, ապա նա շուտ չի մահանա և քիչ խնդիրներ կունենա առողջության հետ: Ընդ որում կրթական մակարդակը ոչ մի դեր չի խաղում այստեղ, նշում է The Times of India-ն՝ հղում անելով Բրեյդեյս համալսարանի գիտնականներին:
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, ավելի քիչ զարգացած, բայց սեփական կյանքի վրա ավելի մեծ վերահսկողություն ունեցող մարդկանց մոտ մահացությունը 3 անգամ ավելի փոքր է, քան այն մարդկանց մոտ, ովքեր համոզված են, որ չեն կարող վերահսկել իրենց կյանքը:
Վերահսկողության մակարդակը գիտնականները ստուգել են հարցումների միջոցով: Մասնավորապես, մարդիկ պետք է 1-ից 7 բալային համակարգով գնահատեին, թե որքանով են վերահսկում իրենց կյանքը:
Մասնագետները խորհուրդ են տալիս հանրային առողջության ուսուցման ծրագրերում ներառել նաև հոգեբանական դասընթացներ, որոնք կուժեղացնեն մարդկանց մոտ վերահսկողության զգացումը: Դա հնարավորություն կտա մարդկանց առողջ ապրելակերպ վարել՝ նվազեցնելով մահացությունը: