«Հրապարակի» խմբագրություն է զանգահարել էջմիածնի գյուղերից մեկի բնակիչը և խնդրում Էր ահազանգել, որ խոշոր եղջերավոր անասունների մեծ խմբաքանակ են տանում Իրան։ Նա ասում Էր, որ նախկինում ոչխարների մեծ բանակ էին տանում, և դրա պատճառով մի շրջան ոչխարի միսը մեզանում միանգամից շատ թանկացավ, իսկ հիմա ցուլեր են գնում իրենցից։
Պարզվում է՝ իրանցի մի գնորդ Է հայտնվել Էջմիածնի գյուղերում, որը բանակցում է գյուղացիների հետ հայկական՝ տեղական ցլերի մեծ խմբաքանակ գնելու և Իրան տեղափոխելու մասին։ Ամենահետաքրքիրն այն Է, որ իրանցին ասել Է, թե ինքնաթիռով Է տանելու, հատուկ այդ նպատակով Դուբայից վարձակալած ինքնաթիռով, որը մոտ 40 տոննա տարողության բեռ Է տեղափոխելու։
Մեր զրուցակցի խոսքով, իրանցին թարգմանչի հետ շրջում Է Էջմիածնի գյուղերով և բանակցում հայկական ցլեր ունեցողների հետ։ Եվ իրենք ոչ թե ուրախանում են, որ իրենց անասունը հարմար գնով կվաճառեն, այլ դրա մեջ վտանգ են տեսնում, նորից գները կբարձրանան, ցլերի քանակը կնվազի, և հետագայում իրենք խնդիրներ կունենան:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։