Հոգեբանի անկյուն 

Կապույտ լույսը ազատում է խրոնիկական հոգնածությունից

Կապույտ լույսի կարճ ալիքների ազդեցությունը վայրկենապես բարձրացնում է առույգությունը և աշխատանքի արտադրողականությունը, պատմում է Zee News-ը: Նախկինում նման արդյունքների գիտնականները հասել էին՝ լուսահարելով մարդկանց գիշերը: Իսկ այժմ մասնագետները համոզվել են, որ ազդեցությունը պահպանվում է նաև ցերեկը:


Որպեսզի հասկանան, թե հատկապես ինչ երկարության ալիքներն են առավել արդյունավետ՝ հոգնածության դեմ պայքարելու համար, գիտնականները դիմել են Թոմաս Ջեֆերսոնի անվան համալսարանի պրոֆեսոր Ջորջ Բրնարդին: Նա ստեղծել է յուրահատուկ սարքավորում, որը համեմատում է կապույտ և կանաչ լույսերի արդյունավետությունը 16 կամավորների շրջանում: Նրանց լուսահարել են օրվա ընթացքում 6.5 ժամ:


Կամավորները նշել են, որ հենց կապույտ լույսի ազդեցության տակ իրենց մոտ նվազել է քնկոտությունը և մեծացել ուղեղի ակտիվությունը՝ նպաստելով աշխատանքին ավելի մեծ կենտրոնացվածությանը:

Նույն շարքից