Հոգեբանի անկյուն 

Մաքուր օդում շարժական խաղերը երեխաներին ավելի երջանիկ են դարձնում

Դա հիանալի պատճառ է, որ երեխաներին կտրենք հեռուստացույցից, համակարգչային խաղերից և ուղարկենք բակ՝ խաղալու:


Հետազոտողները հայտնաբերել են, որ երեխաները, ովքեր շաբաթական 5-ից 10  ժամ անցկացնում են մաքուր օդում, ունեն ինքնիրականացման բարձր զարգացած զգացում և հստակ նպատակներ ՝ ի տարբերություն մյուս երեխաների:


Միչիգանի համալսարանի գիտնականների կարծիքով՝ երեխաները, ովքեր կանոնավոր կերպով խաղում են դրսում, ունեն գեղեցկության բավարարման խորը զգացում, նրանք առավել կրեատիվ և երևակայական մտածողություն ունեն:


Միևնույն ժամանակ հաստատված է, որ մաքուր օդում երկար ժամանակ անցկացնող երեխաները ավելի երջանիկ են և առավել հաճախ են հետաքրքվում շրջապատող աշխարհը:


Հետազոտությունը անցկացվել էր Գրետել վան Վիգրենի և Սթիվեն Կեպլերտի կողմից՝ 7-ից  8 տարեկան երեխաների շրջանում:


Նույն շարքից