Հոգեբանի անկյուն 

Ձեր կերակրի ափսեում տեսնում եք գոյություն չունեցող հերոսների՞: Մի անհանգստացեք, դա նորմալ է

analitik.am

Դուք տեսնում եք Բուդդայի՞ն՝ խնձորի փոխարեն կամ չիպսերի տուփում մի հատիկ ձեզ Ձմեռ Պապիկի՞ն է հիշեցնում:


Պարզվում է, որ այս երևույթը ոչ միայն տարածված է, այլ նաև նորմալ է, գրում է USA TODAY. 


Փորձագետները մի հետաքրքիր փորձ են արել. Նրանց ցուցսդրել են տաբեր պատկերներ, որոնք շատ աղոտ էին, բայց միևնույն է՝ մարդկանց 35%-ը այնտեղ նկատել են մարդկային դեմքեր կամ թվեր:

Փորձում նաև ՄՌՏ-ի միջոցով ստուգել են մասնակիցների ուղեղի ակտիվությունը, որոնց արդյունքները ցույց տվեցին, որ նման դեպքերում ուղեղի կզակային հատվածը ինֆորմացիան փոխանցում է հետևի մասին, որտեղ էլ մշակվում են վիզուալ պատկերները:


Այլ խոսքով ասած, ինչպես բացատրում է գիտնական Կան Լին, մենք միանգամից տեսնում ենք այն, ինչ ուզում ենք տեսնել:

 

«Այս ձևով կարելի է գալ այն եզրակացությանը, որ այն ամենը, ինչ մենք տեսնում ենք և ընդունում, մեր ուղեղում ձևավորվածի արդյունքն է», պնդում է Լին:

Նույն շարքից