Հոգեբանի անկյուն 

Հղիության ժամանակ ցրվածությունն ու զգացմունքայնությունը կնոջը պատրաստում են ծննդաբերությանը

analitik.am

Շատ կանայք հղիության ընթացքում բողոքում են մոռացկոտությունից և բարձր զգացմունքայնությունից: Գիտնականների կարծիքով՝ դրանում իմաստ կա: Այդ փոփոխությունները կանանց պատրաստում են ծննդաբերությանը: Կանանց ուղեղի սքանավորումը ցույց տվեց, որ հղիների մոտ բարձր է ուղեղի այն հատվածների ակտիվությունը, որոնք պատասխանատու են զգացմունքայնության համար, փոխանցում է The Daily Mail-ը: Ամբողջ խնդիրը հորմոնների մեջ է, որոնք  կենտրոնացնում են ինտուցիայի աշխատանքը, որն օգնում է հասկանալ՝ ինչ է անհրաժեշտ երեխային:


Լոնդոնի համալսարանի բժիշկ Վիկտորիա Բորնը ուսումնասիրել է 19 հղի և 20 մայրերի, ովքեր ունեին 9 ամսական երեխաներ: Կանանց խնդրել են դիտել մանկական ու հասուն տարիքի երեխաների բացասական և դրական լուսանկարները:

Արդյունքում, հղի կանայք ավելի շատ են օգտվել իրենց ուղեղի աջ հատվածից, քան կանայք, ովքեր երեխաներ ունեն:

 

Ուղեղի աջ հատվածը կապված է զգացմունքների հետ, իսկ ձախը՝ լոգիկայի:

Նույն շարքից