Հոգեբանի անկյուն 

Անկեղծ ծիծաղը կարելի է որոշել ձայնի միջոցով

analitik.am

Ծիծաղը կարևոր սոցիալական ազդանշան է,- գրում է Կալիֆորնիայի համալսարանից Գրեգ Բրայանտը: Դա վկայությունն է այն բանի, որ մենք ընկերասեր ենք, պատրաստ համագործակցության և վտանգ չեն ներկայացնում, գրում է Today.com-ը: Ծիծաղում են ոչ միայն մարդիկ, այլ նաև շները և նույնիսկ առնետները:


 Շատ կարևոր է տարբերել ծիծաղի տիպերը՝ դա կարող է լինել ինքնաբուխ կամ արհեստական: 


Գիտնականները փորձի ընթացքում ձայնագրել են 63 տղամարդկանց և կանանց ծիծաղը՝ և արհեստական, և անկեղծ: Այնուհետև մարդկանց խնդրել են պարզել՝ որն է անկեղծ, որը՝ արհեստական:



Գիտնականները փորձի արդյունքում պարզել են, որ անկեղծության չափը որոշվում է ձայնի միջոցով: Երկու հիմնական ձայնային համակարգ է պատասխանատու ծիծաղի համար՝ էմոցիոնալ համակարգը և խոսքային համակարգը: Անկեղծ ծիծաղի մեջ ավելի շատ ձայն կա և շնչառություն:

 

Նույն շարքից