King`s College համալսարանին կից հոգեբանության ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են հանճարեղության համար «պատասխանատու» գենը: NPTN անվանումով գենի մեծ ակտիվությունը բերում է մարդու ինտելեկտուալ գործունեության ակտիվացմանը: Մասնագետների կարծիքով՝ հանճարեղությունը կախված է այդ գենի աշխատանքի առանձնահատկություններից:
«Մեր հետազոտությունների նպատակը տարբեր մարդկանց ինտելեկտուալ կարողությունների տարբերությունները գտնելն էր, նշել է հետազոտական խմբի ղեկավար Սիլվանա Դեզիվյերը:
«Մենք հայտնաբերեցինք, որ դա կախված է նրանից, թե ինչպես է ընթանում նեյրոնների միջև ինֆորմացիայի փոխանակությունը: Վերջինս որոշվում է NPTN գենի ակտիվությամբ: Հանճարեղությունը փաստացի ենթադրում է գլխուղեղի հաղորդակցման և ինֆորմացիայի փոխանակման ընդունակությունը»,- եզրափակում է նա: