Հոգեբանի անկյուն 

Եվրոպացիների կյանքում ամենաերջանիկ պահը ուրբաթ երեկոյան 18:08-ն է

analitik.am

Բրիտանացի սոցիոլոգները առանձնացրել են ժամանակակաից եվրոպացիների կյանքում ամենաերջանիկ պահը: Նրանց տվյալների համաձայն՝ այդ պահը ուրբաթ երեկոյան 18:08-ն: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Telegraph-ը:



«Երջանկության գագաթնակետը վրա է հասնում այն պահին, երբ եվրոպացիները ուրբաթ երեկոյան թողնում են իրենց աշխատատեղը և մտածում են այն մասին, թե ինչպես են անցկացնելու հանգստյան օրերը, նշում է գործակալությունը:



«Մենք դա անվանել ենք ուրբաթօրյա խանդավառություն», պարզաբանում է հետազոտության ղեկավար Ջուլիան Գայը: Ամենաերջանիկ պահերի երկրորդ տեղում շաբաթ առավոտն է:

 

Գայի խոսքերով՝ ամենավատ տրամադրությունը եվրոպացիներն ունեն երկուշաբթի 13:42-ին: «Մարդիկ ընդհանրապես չեն սիրում երկուշաբթին, քանի որ հենց այս օրն է լինում աշխատանքային սթրեսների մեծ մասը»,- նշում է նա:

 

Նույն շարքից