Հոգեբանի անկյուն 

Կյանքի սցենարներ. ինչպե՞ս հաղթող դառնալ

analitik.am

Կյանքում բոլորն էլ ունենում են դժվար պահեր, մարդիկ սովորում են հաղթահարել դրանք, փորձ են ձեռք բերում և ավելի իմաստուն են դառնում: Բայց ստացվում է այնպես, որ ինչքան էլ փորձում ենք լուծել խնդիրները, բումերանգի պես նրանք վերադառնում են:


Մենք խառնվում ենք, հուսահատվում՝ արդեն 100-րդ անգամ փորձելով գտնել խնդրի լուծումը: Ի՞նչ անել...

 

Որպես կանոն կրկնվող իրադարձությունները խոսում են այն մասին, որ մարդու կյանքում չկա սցենար: Սցենարը կյանքի պլանն է, որը գոյություն մեր գիտակցության մեջ: Քանի որ սցենարը չի գիտակցվում մարդու կողմից, նրան թվում է, որ ամեն ինչ իր շուրջը տեղի է ունենում անկախ իր կամքից: Իրականում, սցենարով ապրող մարդը, ամեն անգամ որոշում կայացնելով, իրականացնում է կյանքի իր պլանը:

 

Սցենարները լինում են 3 տեսակ՝ հաղթողի (մարդը իր առջև նպատակներ է դնում և հասնում դրանց լավագույն ձևով) ոչ հաղթողի, երբ մարդը հանգիստ ադապտացվում է ցանակացած միջավայրում, «լողում է հոսանքի ուղղությամբ» և անհաջողակի, երբ անձը ձախողում է կարևոր գործերը, չի հասնում իր նպատակներին, ապրում է «ոչ իր կյանքով»:

 

Հաղթողի և չհաղթողի սցենարները հիմնականում դրական են և հիմնական ուղղումների կարիք չունեն:


Իսկ այժմ՝ անհաջողակների կյանքի սցենարների մասին....


Լիզայի կյանքում չի ստացվում կարիերան: Նա հիանալի աշխատակցուհի է, նրան համարյա կնշանակեին բաժնի վարիչի պաշտոնում, եթե կազմակերպությունում նոր աշխատակից չգար մեկ այլ միջազգային կազմակերպությունից: Եվ նա նորից փնտրում է նոր աշխատանք ու նոր հնարավորություններ:


Սերգեյին ոչինչ չի ուրախացնում: Նա հոգնել է՝ ընտանիք, երեխաներ, ծեր ծնողներ՝ ամեն ինչ իր ուսերին է: Սերգոյը երբեք ժամանակ չի գտնում իր համար, նա չափազանց շատ պարտականություններ ունի: Նա մոռացել է ինչի մասին է երազել մանուկ հասակում:

 

Ալինան միայնակ է: Նա ժամանակ չունի անձնական կյանքով զբաղվելու՝ հաշվետվություններ, քննություններ, բիզնես-դպրոց: Նա կուզենար ունենալ ընտանիք, բայց դեռ չի կողմնորոշվում:

 

Սրանք կյանքի սցենարների օրինակներ են, որոնք մարդիկ անգիտակցաբար ապրում են: «Համարյա», «դեռ ոչ», «այն բանից հետո, երբ», «միշտ»: Այս սցենարները նկարագրված են Էրիկ Բեռնի՝ «Խաղերի և սցենարների մեջ»:

 

Եթե անձը չի գիտակցում իր հոգեկանի ներքին պարունակությունը, այն ազդում է նրա վրա արտաքինից և դառնում է նրա ճակատագիրը:


Եթե Դուք հաճախ Ձեզ հետևյալ հարցերն եք տալիս՝

  • Ինչու՞ եմ ես նորից ոչ այնտեղ, որտեղ պետք է
  • Ինչու՞ է միշտ իմ հետ այսպես
  • Ինչու՞ են ինձ միշտ անհաջողություններն ուղեկցում


Ապա Ձեզ մոտ անհաջողակի սցենարն է:

 

Անհաջողակի սցենարից դուրս գալու առաջին քայլը այն վերլուծելն ու գիտակցելն է: Երբեմն դա բավական է, որպեսզի ամբողջությամբ հրաժարվենք այդ «սցենարային» վարքից:

 

 Բայց կան նաև միա շարք այն եղանակներ՝ դուրս գալու անհաջողակի սցենարից:


Գնահատեք Ձեր անձնական ներդրումը՝ խնդրի նման ելքի մեջ: Վերլուծեք վերջին բացասական իրավիճակները: Կան արդյո»ք կրկնվող որոշումներ, իրավիճակներ, վարք, որոնք բնորոշ են հենց Ձեզ: Եթե այո, ապա գիտակցեք ձեր պատասխանատվությունը և հաշվի առեք դրանք հետագայում:

 

Ուշադրություն դարձրեք Ձեր պայմանների վրա: Որտեղի՞ց են դրանք առաջ եկել: Ռացիոնալ են արդյո՞ք, թե «տատիկը միշտ այդպես էր անում»: Համապատասխանում են արդյո՞ք ժամանակակից կյանքին: Օգնում են արդյո՞ք նպատակներին հասնելու ճանապարհին, թե՞ խանգարում:


 Թույլ տվեք Ձեզ ընտրել: Քանի որ սցենարները ձևավորվում են նաև ծնողների ազդեցությամբ, ապա հիշեք ի՞նչ խորհուրդներ են Ձեզ տվել:

 

Ազատվելով բացասական սցենարից, սկսեք ստեղծել նոր սցենար՝ հաղթողի, որի հիմքում կլինի կամքի ազատությունը: 

Նույն շարքից