«Սերը նստարանի վրա նստել կամ լուսնի լույսի տակ ման գալ չի»,-ասում էր բանաստեղծն ու նա ճիշտ էր, բայց թե որքան էր ճիշտ, որոշել են պարզել գերմանացի գիտնականները:
Նրանց կողմից անցկացված հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Journal of Personality գիտական ամսագրում: Միանգամից կարելի է ասել ,որ գիտնականները պնդում են, որ սերը մարդկանց ուժեղ է դարձնում:
Այդ հետևությանը նրանք եկան փորձի արդյունքում, որն անցկացվեց 18-ից 30 տարեկան 245 զույգերի շրջանում: Գիտնականները նրանց հետևել են 9 ամիսների ընթացքում և հետևել են նրանց մոտ հանդիպող նեվրոզներին:
Նման ձևով պարզվեց, որ անկախ կյանքի բացասական ընկալումներից ու նյարդային իրավիճակներից, սիրահարված մարդիկ կյանքի նկատմամբ դրականորեն են տրամադրված:
Իհարկե, ժամանակի ընթացքում այդ իրավիճակը կարող է կրկին բացասական դառնալ, բայց սերը, թեկուզ ժամանակավորապես, ունակ է փոխելու մարդու աշխարհընկալումը ավելի դրականորեն:
Գերմանացի գիտնականները խոստանում են շարունակել զբաղվել այս խնդրով և շոտով երկայացնել նոր, առավել ստույգ արդյունքներ: