IT Միջազգային Ֆեյսբուք 

Թուրքիայում արգելափակվել են Facebook-ն ու Twitter-ը

analitik.am

Անկարայի դատարանի որոշմամբ Թուրքիայում արգելափակվել են Facebook և Twitter սոցիալական կայքերը: Այդ մասին տեղեկացրել են թուրքական լրատվամիջոցները:

Ոորոշումը կայացվել է երեկ երեկոյան մայրաքաղաք՝ Անկարայի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, ինչին զոհ է գնացել 34 մարդ, ևս 125 հոգի ստացել է վնասվածքներ:

Իշխանությունները դա պարզաբանել են պայթյունի վայրի և դրա հետևանքների լուսանկարները և տեսանյութերը համացանցում տեղադրելու անթույլատրելիությամբ:

Նույն շարքից