Հոգեբանի անկյուն 

Աննպատակ գոյությունը բերում է վաղաժամ մահվան

Հոգեբանների կարծիքով երկարակեցությունը հասանելի է այն մարդկանց, ովքեր կյանքի նպատակ ու ինչ-որ զբաղմունք ունեն: Եթե գոյությունը աննպատակ է, ապա մարդը գնում է թոշակի, ապա նրան դժվար հաջողվի երկար ապրել, գրում է The Daily Mail-ը:

Ընդ որում խոսքը չի գնում նոր ու ամբողջական աշխատանքի մասին: Դա կարող է լինել կամավորական աշխատանք, կամ ինչ-որ երկարաժամկետ ծրագիր: Ինքն իրենով նպատակը դեր չի խաղում նշում են Կարլետոն համալսարանի աշխատակիցները: Տեսությունն այսպիսին է՝ մարդիկ, ովքեր նպատակ են ունեցել կյանքում, ավելի հաճախ են ընտրում առողջ ապրելակերպ և ավելի շատ են հասնում իրենց նպատակներին:


Ընդ որում, որքան ավելի վաղ են դրվում նպատակները, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ մարդիկ առողջ ապրելակերպի կանցնեն երիտասարդ տարիքում: Սա ցույց է տալիս 6000 ամերիկացիների մոտ կատարված հետազոտություննեը: Հենց սկզբում մարդկանց հարցրել են իրենց կյանքի նպատակի մասին:

 

14 տարի անց հարցվածների 9%-ը մահացել են: Եվ հաճախ դա այն մարդիկ էին, ովքեր չունեին կյանքի նպատակ, բողոքում էին բացասական էմոցիաներից և հարաբերություններից: Զարմանալի չէ, որ կորցնելով զբաղվածությունը, ծերերեը սկսում են իրենց միայնակ  ու վատ զգալ:

Նույն շարքից