ԱՄՆ-ում գիտնականները խորհուրդ են տալիս ծերերին ավելի շատ շփվել նախկին գոծընկերներին և պահպանել ակտիվությունը, քանի որ միայնակության զգացումը վտանգավոր է առողջության ու կյանքի համար, գրում է ТСН-ը:
Ինչպես հաղորդում է The Daily mail-ը՝ ամերիկյան փորձագետները 20 տարիների ընթացքում հետևել են 50 և բարձր տարիքում գտնվող մարդկանց առողջությանը:
Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 2000 տղամարդ և կին:
Հետազոտության ժամանակ գիտնականները պարզել են, որ միայնակ մարդիկ 2 անգամ ավելի հաճախ են մահանում՝ չհասնելով թոշակի տարիքի: Ընդ որում մեկուսացվածության և անպետքության զգացումը մի շարք հիվանդություններ է առաջացնում, ինչպես օրինակ ինսուլտ, դեպրեսիա,սիրտ-անոթային համակարգի խանգարումներ և ավելի հաճախ. Քան կարող է առաջանալ ճարպակալման ժամանակ:
Այդ պատճառով էլ գիտնականները խորհուրդ են տալիս լուրջ մոտենալ ծերացման հարցերին:
«Մենք մեր ծերությունն այնպես ենք պատկերացնում, որ թոշակի անցնելուց հետո կարող ենք թողնել ընտանիքը, հարազատներին, գնալ այլ տեղ, որտեղ լավ եղանակ է և ապրել այնտեղ ամբողջ մնացած կյանքը:
Բայց դա լավագույն գաղափարը չի, քանի որ նման մթնոլորտը կարող է բերել մահվան», ասում է հոգեբանության պրոֆեսոր Ջոն Կիկաոպոն: