Երբ նա 7 տարեկան էր, նրա ընտանիքին դուրս հանեցին տնից՝ վարձը չվճարելու համար, իսկ նա ստիպված էր աշխատել, որպեսզի ինչ-որ կերպ կերակրեր իրեն և հարազատներին:
Երբ նա 9 տարեկան էր, մահացավ նրա մայրը: Իսկ 22 տարեկանում նա կորցրեց իր աշխատանքը՝ որպես խանութի առաքիչ: Նա ցանկանում էր սովորել իրավաբանական դպրոցում, սակայն չուներ բավարար կրթություն:
23 տարեկան հասակում նա պարտք վերցրեց, որպեսզի դառնա ոչ մեծ խանութի բաժնետեր: Երբ նա 26 տարեկան էր, նրա գործընկերը մահանում է՝ թողնելով նրան մեծ պարտք, որը վճարելու համար նրան պետք էին շատ տարիներ:
28 տարեկան հասակում նա իր ընկերուհուն, որի հետ հանդիպում էր արդեն 4 տարի, առաջարկում է ամուսնանալ իր հետ, բայց նա հրաժարվում է: 37 տարեկանում՝ երրորդ փորձից հետո նա ընտրվում է Կոնգրեսի անդամ, բայց 2 տարի անց նրան չվերընտրեցին պաշտոնում:
41 տարեկանում մահանում է նրա 4 ամյա որդին: 45 տարեկանում նա փորձում է մտնել Սենատ, բայց անհաջողության է մատնվում: Իսկ արդեն 51 տարեկանում նա ընտրվում է Միացյալ Նահանգների Նախագահ: