Ֆեյսբուք 

Այժմ Անին կոչվելու է այնպես, ինչպես կա

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թուրքիայում որոշել են հետքայլ անել Անիի թյուրքաֆիկացված «Անը» անվան կիրառումից: Այժմ Անին կոչվելու է այնպես, ինչպես կա:
Արդեն փոխել են նաև ճանապարհային ցուցանակները՝ նախկին «Անը»-ի (Anı) փոխարեն արդեն Անի (Ani):
Իսկ քաղաքի ներսում կոթողների մասին պատմող ցուցանակների փոփոխության վերաբերյալ դեռ տեղեկություն չկա: Այստեղ պետք է շեշտել, որ բավական մոլորեցնող են ցուցանակներն Անիում, որտեղ տառ անգամ չկա քաղաքի հայկական անցյալի մասին. ամեն կերպ փորձ է կատարվում ներկայացնել այն որպես սելջուկյան ժառանգություն կրող բազմաշերտ մշակութային անցյալով քաղաք:
Ի դեպ, առաջիկայում Անին տեսնել ցանկացողները կարող են ախորժակ պահել, հնարավոր են հետաքրքիր տարբերակներ:

Նույն շարքից