Մամուլի տեսություն 

Վարդենիսում կրքերը թեժանում են. ոստիկանապետից պատիվ են պահանջում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Երևանի Հյուսիսային ավտոկայանում ազատամարտիկի որդուն դաժան ծեծի ենթարկելու գործով կրքերը չեն հանդարտվում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդենիս քաղաքի բնակիչները հանդիպել են  ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի հետ և պատիվ պահանջել նրանից: Ինչպես արդեն գրել էինք՝ մարտի 13-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վարդենիս-Երևան ավտոճանապարհին: Քաղաքում մեծ ճանաչում ունեցող Խչեյանները և ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել էին Վարդենիս-Երևան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթևեկությանը, քանի որ երթուղին սպասարկող, այսպես կոչված, գծի տիրոջ՝ հայտնի Ֆառի՝ Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Վարդենիսում հայտնի ազատամարտիկ Հեբոյի որդուն՝ Արման Խչեյանին: Բանն այն է, որ Արման Խչեյանը Երևան-Վարդենիս և հակառակ ուղղություններով տաքսի է վարում, ինչն էլ Ֆառի թիկնապահների զայրույթի պատճառն է դարձել: Ասել է, թե ազատամարտիկի որդին նրանցից ուղևոր է խլում: Եվ այսպես,

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի հետ:

Պարո՛ն Ղամբարյան, տեղյակ չլինելով, թե ինչ միջադեպ է եղել Երևանի Հյուսիսային ավտոկայանում, Ձեր վերադասներին սուտ տեղեկություններ եք զեկուցել, ինչո՞ւ:

-Դուք սխալ եք այդ տեղեկությունը հրապարակել, իսկ ինչ հարց ունեք, դիմեք մեր լրատվական վարչություն:

Ինչպե՞ս թե սխալ: Այդ դեպքում կբացատրե՞ք, ոստիկանության առավել բարձր ատյաններում ինչպե՞ս է տեղեկություն հասել, թե լուրջ բան չկա, «հարբեցողի» թեմա է:

-Դուք սխալ տեղեկություն եք հրապարակել, մթամ ես ասել եմ՝ հարբեցող է: Չկա տենց բան:

-Դուք դեպքի օրը Վարդենիս քաղաքում չեք եղել:

-Դա ինչ կապ ունի:

 

 Հարցազրուցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 

Նույն շարքից