Մամուլի տեսություն 

Նորաթուխ պատգամավորին թերևս դուր չի եկել օրենսդիր աշխատանքը. «Հրապարակ»

«ՀՅԴ նորաթուխ պատգամավոր Կարեն Շախմուրադյանին թերևս դուր չի եկել օրենսդիր աշխատանքը, նա արդեն երկու օր է՝ ժամը 12:00-ի գրանցումից հետո խրամատը վազքով լքողներից առաջ է «թռնում» դահլիճից։ Ընդհանրապես, ՀՀԿ-ի հետ կոալիցիայից հետո ՀՅԴ-ական պատգամավորները երկար չեն մնում Աժ դահլիճում։

Ի դեպ, խորհրդարանում դեռևս ընդդիմադիր կարգավիճակը պահպանող դաշնակցականներն իրենց պահվածքով արագությամբ նմանվեցին իշխանության ներկայացուցիչներին։ ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը երեկ հրաժարվել է մեր լրագրողի հարցերին պատասխանել՝ նրան ուղղորդելով մամլո խոսնակի մոտ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից