Մամուլի տեսություն 

Օսկանյանի կուսակցությունն անուն չունի. «ՉԻ»

«ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար  Վարդան Օսկանյանը  հայտարարել է  կուսակցություն ստեղծելու  իր որոշման  մասին. արդեն մի քանի օր  է՝ նա այդ մասին  խոսում է լրատվամիջոցներով:  Միայն թե, ուշագրավ է այն  հանգամանքը, որ Օսկանյանը  դեռ չի  որոշել  իր ապագա  կուսակցության անունը»,-գրում է «Չորրորդ իշխանությանը»:

Համենայն դեպս, այս օրերին, ինչպես պնդում են «Չորրորդ իշխանության» աղբյուրները, նա  ԱԺ պատգամավորի հետ  մասնավոր զրույցում  խոստովանել է, որ դեռ մտածում է կուսակցության անվան  շուրջ, այլապես՝ վաղուց փաստաթղթերը  ներկայացրած կլիներ պետական ռեգիստր՝ գրանցման:

Նույն շարքից