Մամուլի տեսություն 

Ավտոմեքենաների ԱԱՀ-ն դեռ կգանձվի, վճարված գումաները չեն վերադարձվի. «Իրավունք»

Ազգային ժողովը երեկ քննարկել է ԵՏՄ-ից ներմուծված ավտոմեքենաների համար  ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարելու հայտնի խնդիրը։  ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման  և բարեփոխումների նախարարի առաջին  տեղակալ Սուրեն  Կարայանից  «Իրավունք»-ը հետաքրքրվել է՝  արդյոք օրենքի  այս նախագիծն ընդունվելու  դեպքում  կունենա՞ հետադարձ ուժ և կվերադարվե՞ն մինչ այս վճարված  ԱԱՀ-ի գումարները:

Պատասխանելով թերթի հարցին՝ պաշտոնյան ասել է, «Բնականաբար՝ ոչ։  Բոլոր ավոտմեքենա ներմուծողները մինչ օրս գիտեին, որ  Եվրասիական տնտեսական միությունից  մեքենա ներկրելու դեպքում  պետք է վճարեն  ավելացված արժեքի հարկ։  Եվ եթե այսօր մենք նոր կարգ ենք սահմանում, պարտադիր չէ, որ այն նախորդ կարգը ևս փոփոխության ենթարկվի։ Ես Ձեզ ավելին ասեմ.  Հենց այս պահին էլ եթե քաղաքացիներն ավտոմեքենա են ներկրում Եվրասիական տնտեսական միությունից,  վճարում են ԱԱՀ,  և քաղաքացիները պարտավորված կլինեն  այդ հարկը վճարել, քանի դեռ  Ազգային ժողովի կողմից  օրենքը չի ընդունվել և  մտել ուժի մեջ։ Միայն այդ պահից սկսած ֆիզիկական անձանց կողմից  ավելացված արժեքի հարկի գանձումը կվերացվի»։

Նույն շարքից