Հոգեբանի անկյուն 

Կյանքի 35 կանոն

Հարևան հերթը միշտ ավելի արագ է ավարտվում /Էթթորեի ուսումնասիությունը/


Եթե որևէ բան չի օգնում, վերջապես կարդացեք ցուցումները /Կանայի և Օրբենի աքսիոմը/

 

Փնտրտուքները միշտ պետք է սկսել ամենաանհարմար վայրից  /Փնտրելու կանոնը/

  

Ժամանակը միշտ չի հերիքում, որպեսզի անենք  աշխատանքն այնպես, ինչպես պետք է, բայց միշտ գտնվում է ժամանակ՝ աշխատանքը նորից անելու համար

 

Դժվար խնդրի լուծումը միշտ տվեք ամենածույլ աշխատողին: Նա կգտնի այն հեշտ լուծելու ճանապարհը /Հլեյդի կանոնը/

 Նրանք, ովքեր սիրում են երշիկ և հարգում են օրենքը, պետք է չհետևեն, թե ինչպես է արվում և՛ մեկը, և՛ մյուսը /Երշիկի սկզբունքը/

 

Խմբում աշխատանքը շատ կարևոր է: Այն թույլ է տալիս մեղքը բարդել ուրիշի վրա: /Ֆինգեյլի կանոն/

 

Դուք միշտ կամ ժամանակի, կամ փողի կարիք եք ունենալու /Լերմանի հետևանքը/ 

 

Աշխատանքի 90%-ը խլում է  10% ժամանակ, իսկ մյուս 10%-ը՝  90% ժամանակ /Ծրագրի կատարման ժամկետների կանոնը/
 

Երբ էլ Դուք կտրեք Ձեր եղունգները, մեկ ժամ հետոո նրանք Ձեզ պետք կգան /Ուիթթենի կանոնը/

 

Երբ անհրաժեշտ է լինում խփել ծառին, հասկանում ես, որ աշխարհը կառուցված է ալյումինից ու պլաստիկային /Ֆլագգի կանոնը/

Յուրաքանչյուր աշխատանք հեշտ է նրա համար, ով պարտավոր չի դա չի անել /Հոլթի օրենքը/


Ով կարողանում է, անում է: Ով չի կարողանում՝ սովորեցնում է:  Ով չի կարողանում սովորեցնել, սովորեցնում է՝ ինչպես սովորեցնել /Բեռնարդ Շոուի կանոնը/

 

Ցանկացած հրաման, որը հնարավոր է սխալ հասկանալ, սխալ է հասկացվում /բանակային կանոն/ 

Մարդիկ պատրատ են անել ցանկացած բարդության աշխատանք, երբ դրա կարիքը այլևս չկա /Զիմերգիի կանոնը/

Էքսպերտը սովորական մարդ է՝ ոչ մեր քաղաքից /Մարսի կանոնը/ 

Փորձը աճում է մեր փչացրած սարքավորումներին ուղիղ համեմատական կերպով /Հորների կանոն/

 

Երբեք չի ստացվում միայն մի  բան անել /Հարդինի կանոնը/ 

 

Ամենահետաքրքիր ցուցանմուշը միշտ չի ունենում ցուցանակ՝ անվանմամբ /Կենդանաբանական այգիների ու թանգարանների կանոնը/

Ոչ մի տաղանդ չի կարող հաղթահարել մանրամասներում խորանալու ցանկությունը /Լեվիի կանոնը/ 

Մեկ ժամացույց ունեցող մարդը հստակ գիտի ժամը: Մի քանի ժամացույց ունեցողը ոչ մի բանում համոզված չի /Սեգալի կանոնը/ 

 

Այն, ինչ Դուք պահպանում եք շատ երկար, կարելի է շպրտել: Հենց Դուք ինչ-որ բան եք շպրտում, այն միանգամից անհրաժեշտ է լինում /Ռիչարդի փոխազդեցության կանոնը/

  

Կորցրածդ միշտ գտնում ես ամենավերջին գրպանում /Բուբայի կանոնը/

Տաք անոթը միշտ նույն տեսքն ունի, ինչ սառը /Լաբորատորիայում աշխատելու կանոնը/

Կառավարությունում կոռուպցիայի մասին միշտ հաղորդվում է անցյալ ժամանակով:

 

Տնտեսագետների շրջանում իրական կյանքը միշտ ընկալվում է որպես մասնավոր դեպք: 


Ողջամիտ պատճառներով միշտ ոչինչ չի արվում /Բրայենի կանոնը/

 

Յուրաքանչյուր աշխատանք ունի իրեն համապատասխան քննադատությունը /Հարիսոնի սկզբունքը/ 

 

 Ով ամենաքիչն է վճարում՝ ամենաշատն է բողոքում /Դրյուի մասնագիտական փորձի կանոնը/

  

Կարևոր չի որ որևէ մեկը սխալ է գնում: Հնարավոր է՝ դա գեղեցիկ է նայվում /Սքոթի առաջին կանոնը/

 

Չջարդվող խաղալիքը օգտակար է մյուսները ջարդելու համար /Վան Ռոյի կանոնը/ 

 

Բոլոր մեծ բացահայտումները արվում են սխալմամբ /Յանգի կանոնը/

Ինչ էլ Ձեզ հետ պատահած լինի, այդ ամենն արդեն տեղի է ունեցել Ձեր ծանոթներից որևէ մեկի հետ, ուղղակի ավելի վատ է եղել /Միդերի կանոնը/

Նույն շարքից