Հոգեբանի անկյուն 

Համացանցի հանգստացնող կայքերի 9-յակը

Այս կայքերը կօգնեն բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը:


 

Հիշեք սրանց մասին, երբ պետք է կենտրոնանալ, բայց չեք կարողանում, երբ անհրաժեշտ է շատ արագ ավարտել նախագիծը:





 



Անգործության 2 րոպե՝  DoNothingFor2Minutes.com


Այո, այո!!! Այն ամենը, ինչ Դուք պիտի անեք առաջիկա 2 րոպեի ընթացքում, Ո-չ-ի-ն-չ-ն է!!!! Ընդամենը հարմարավետ նստեք և նայեք էկրանին՝ լսելով ալիքների ձայնը:

 


Դուք կարո՞ղ եք նստել համակարգչի առաջ և ձեռք չտալ մկնիկին: Փորձեք, սկզբում դժվար է, բայց Դուք կարող եք սովորել:

 

Հանգստություն և միայն հանգստություն՝ Calm.com-ում

 

Calm.com-ը նույնպես հնարավորություն է տալիս հանգիստ նստել և մեր գիտակցությունը դրականորեն տրամադրել: Բացի այդ, Դուք կարող եք ընտրել հանգստացնող մեդիատացիայի Ձեր տարբերակը, որոնք կարող են տևել 2-ից 20 րոպե՝ կախված նրանից, թե որքան երկար ենք մենք ցանկանում հանգստանալ:

 

 

 

Պարզապես աղմուկ՝ SimplyNoise-ում


SimplyNoise-ը օգտագործում է «սպիտակ». «վարդագույն» և «շագանակագույն» ձայները: Ձեզ անհրաժեշտ է միայն ընտրել գույնը, նշել Ձեզ համապատասխան աստիճանը և վայելել ձայները:

 


Մենք խորհուրդ ենք տալիս «սպիտակ» կամ «վարդագույն» ձայները, քանի դեռ Դուք աշխատավայրում եք:

 

Պարզապես անձրև՝ SimplyRain-ում

 

SimplyRain-ը պատկանում է SimplyNoise  կայքին և ուղղակի անձրևի ձայներ է «երգում» Ձեզ համար: Դուք ուղղակի ընտրում եք անհրաժեշտ արագությունը անձրևի, այնուհետև երաժշտության  բարձրությունը և ուղղակի վայելում:

 


Անձրևային տրամադրություն՝ Rainy Mood-ում


Սա ամենասիրելի և հաճախ այցելվող կայքերից մեկն է : Այստեղ Դուք կարող եք գտնել անձրևի, ամպրոպի ձայները և թռչունների ծլվլոցը:

 

 

Սուրճի ընդմիջում՝  Coffitivity-ի հետ


Դուք չե՞ք կարող Ձեզ զրկել ամեն առավոտ սուրճ ըմպել Սթարբաքսում կամ Մաքդաչնում: Ուրեմն այն տեղափոխեք հենց Ձեր տուն՝ Ձեր համակարգիչ՝ առավելագույն արդյունավետության հասնելու համար:


 

Բնության ձայները՝ naturesoundsfor.me-ում


naturesoundsfor.me-ի հետ Դուք կարող եք խառնել բնության 4 տարբեր ձայները՝ օրինակ դհոլի, կենդանիների ձայները, սրտի բաբախյունը և երեխայի ծիծաղը:

 

 

Երաժշտության հոսք՝  Focus@Will-ում


Focus@Will-ը անհավանական է: Այն օգտագործում է գործիքային երաժշտության հետևողականությունը, որն ավելացնում է ձեր կենտրոնացվածությունը մինչև 400%:


 

 

Պոզիտիվ երաժշտություն Get Work Done Music-ում


Get Work Done Music-ը ուղղակի նվագում է դրական ու ռիթմիկ երաժշտություն Soundcloud-ից:


 

Նույն շարքից