Բեյլոր համալսարանի աշխատակիցները մարդու հոգեկանի հետաքրքիր առանձնահատկություն են բացահայտել. Մեզ համար ավելի հեշտ է ներել մեզ նրա համար, որ ուրիշին ցավ ենք պատճառել այն դեպքում, երբ փորձում ենք հարթել հարաբերությունը տվյալ մարդու հետ կամ կամ նվազեցնել սեփական պատասխանատվության պատասխանատվությունը, հայտնում է Medical News Today-ը:
Գիտնականները 2 հետազոտություն են անցկացրել. Առաջինում մասնակցել են 269 մարդ՝ նրանք պետք հիշեին նախկինում տեղի ունեցած դեպքերը,որոնց ընթացքում վիրավորել են իրենց սիրելիներին: Պարզվում է, որ մարդիկ, ովքեր ավելի հաճախ են փորձեր անում հարթել հարաբերությունները, կարծում են, որ ունեն բարոյական իրավունք՝ ներելու իրենց ոչ գեղեցիկ արարքների համար: Այսինքն ներումը դառնում էր էթիկայի տեսանկյունից հասանելի:
Իրավիճակը լավանում էր նաև, երբ տվյալ անձը ներում էր ստանում դիմացինի կողմից:
Երկրորդ հետազոտության ժամանակ մասնակցում էին 208 մարդ, որոնք պետք է ցույց տային իրենց վերաբերմունքը վիրավորանքի նկատմամբ: Կամավորներին առաջարկել էին ենթադրել, որ իրենք չեն կարողացել իրենց վրա կրել իրենց ընկերոջ՝ աշխատանքից ազատվելու մեղքը: Ընդհանուր առմամբ երկու հետազոտությունների արդյունքները նույնն էին, սակայն նաև դեպքեր էին լինում, որ ընկերոջ ներումը ոչ մի կերպ չէր ազդում սեփական անձին ներելու վրա:
Որքան ծանր է վիրավորանքը, այնքան ավելի մեծ է մեղքի զգացումը և փոքր հավանականությունը, որ անձը ինքն իրեն կների, նշում են մասնագետները: Ընդ որում՝ կանայք ավելի հազվադեպ են իրենց ներում: