Ֆեյսբուք 

Գարշոկ պապին՝ մեշոկ պապիի նոր մրցակից

Es Hay Em ֆեյսբուքյան օգտատերը գրում է.

Հիշում եմ, երբ ծնողներն իրենց երեխաներին ինչ որ վատ արարք կատարելիս, կամ դրանից հետ պահելու համար օգտագործում էին «մեշոկ պապի»-ի մեթոդը:
Վերջերս մեր հարգարժան մեշոկ պապիին նոր մրցակից է հայտնվել, բայց ի տարբերություն մեշոկ պապիի, ով թեև իբրև բացասական հերոս էր հանդես գալիս, բայց երեխաներին դաստիարակելու, վատ ու վնասաբեր արարքներից ետ պահելուն էր ծառայում, իր նորահայտ մրցակիցը՝ գարշոկ պապին բացասական է իր բոլոր դրսևորումներով:

Այսուհետ ծնողներն իրենց երեխաներին սաստելիս, պետք է ասեն «խելոք մնա, թե չէ գարշոկ պապիին կասեմ կգա գարշոկտ կտանի»:

Հետաքրքիր է նա իր երեխաների գարշոկների համար էլ է՞ այդպիսի ոգեշունչ թուլություն ունեցել:

Ուղղակի զարմանալի է, մի՞ թե ՀՀ արդարադատության նախարարության գեներալ մայոր, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, պետական բազմաթիվ պարգևնարի արժանացած, բիզնեսմեն Միհրան Պողոսյանի համար ամոթալի չէր երեխաների գարշոկների հետևից ընկնելը:
Այս առումով, եթե ընդունենք, որ իրականությանը համապատասխանում է այն, որ նա շարունակ պնդում է, որ իր 200 հազար դոլարանոց ավտոմեքենան առանց բիզնեսի, սեփական ու արդար քրտինքով է գնել, արդյոք չէր կարող այդ բռնագանձված գարշոկների կամ երեխաների խախալիքների գումարը սեփական միջոցների հաշվին կոմպենսացնել ու փակել այս թեման այնպես, որ ոչ ոք անգամ չիմանար էլ այս մասին:

Եթե հաշվի առնենք, որ բռնագանձած յուրաքանչյուր գարշոկի արժեքը համարժեք է առավելագույնը 3 բանանի գնին, ուրեմն կարելի է ասել, որ Միհրան Պողոսյանն այս քայլով, իր նշաձողը հանուն 3 բանանի՝ բանանի մակարդակից իջեցրեց գարշոկի մակարդակի:

Նույն շարքից