*Կնոջ հետ վիճելու երկու տարբերակ կա։ Եվ ոչ մեկն էլ չի աշխատում։
*Ավելի լավ է մեկ օր ապրել առյուծի հետ, քան ամբողջ կյանքդ ոչխարի հետ։
*Հյուրերը ձկան նման են։ Երեք օրից գարշահոտում են։
*Կյանքը Նոր տարվա տոնածառի պես է՝ միշտ կգտնվի մեկը, ով կփշրի դրա վրայի խաղալիքները։
*Գինին և ընկերությունը եթե հին չեն՝ գրոշ անգամ չարժեն։
*Երբ խաղն ավարտվում է՝ թագավորն ու զինվորը հայտնվում են նույն արկղի մեջ։
*Ավանակ ծնվածը ձի չի մահանա։
*Բավարար չէ փող ունենալ, պետք է դրանք ճիշտ ծախսել իմանալ։
*Մի չափիր գետի խորությունը երկու ոտքով։
*Խաղաղություն չկա այն հավանոցում, որտեղ աքլորը լռում է, իսկ հավը բղավում։