Ֆեյսբուք 

ԲՀԿ նախագահի խոսքը կուսակցականների համար կոպեկի արժեք չունի և չի ունենալու...

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ իմ հայտնի ասուլիսից հետո ԲՀԿ-ն քանդող նախագահ Նաիրա Զոհրաբյանը խոստացել էր, որ այլևս ոչ ինքը, և ոչ էլ ԲՀԿ-ից որևէ մեկը չեմն արձագանքելու իմ որևէ հրապարակման կամ ելույթի: Դե ես ասում եմ չէ?, Նաիրա Զոհրաբյանի խոսքը ոչ մեկի համար կոպեկի արժեք չունի: Եվ ահա, իր սիրասուն կուսակցապետի խոսքից դեռ 24 ժամ չանցած, նրա "պատգամը" խախտեց իր ամուրի գործընկեր Լյովա Խաչատրյանը:Նա այնքան փութաջանորեն է լծվել ինձ վարկաբեկելու գործին, որ Զոհրաբյանի աչքին լավամարդ լինելու համար ձեռք է գցել հունական բառարաններին, ու իրեն բնութագրող մի եզրույթ հայթայթել: Հարգելով նրա տարիքը և ապարանյան ծագումը, ուղղակի չեմ ուզում համարժեք պատասխան տալ այդ զառամյալին: Ասա խիղճս կորցնեմ, մի հարցնեմ` պարոն Լյովա Խաչատրյան, էտ որ ընտենց կնամեծար ու կնոջ ղադրն իմացող առաքինի տղամարդ ես, բա ինչու? ես օր ծերության մնացել ամուրի...
Չգիտեմ, թե նրա նմաններին հունարեն ինչպես են անվանում, բայց հայրերեն լեզվի բառարաններում բառեր չկան` բնութագրելու այն քաղաքական անտիկվարիատներին, ովքեր մի վերջին անգամ էլ մանդատի ձեռք գցելու մոլուցքից կուրացած` պատրաստ են խաղալ ցանկացած դեր, կանգնել կամ երևալ ցանկացած մեկի կողքին, հերն էլ անիծած, թե այդ մեկն ինչպես է արատավորում հայ կնոջ ավանդական կերպարը...
Ահա թե ովքեր են ԲՀԿ-ն քանդուքարափ անող նախագահի յուրայիններն ու պահապանները:

ԲՀԿ ԱՄՈՒՐԻՆ` ՀԱՆՈՒՆ ԲՀԿ ԱՅՐՈՒ.

Նույն շարքից