««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նախօրեին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը բանավոր նկատողություն է արել կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանին։ Բանն այն է, որ նախարարին լուրեր են հասել, որ Կարապետյանը մի քանի ուսումնարանների տնօրեններից գումար է վերցրել՝ իր ավտոմեքենան նորոգելու համար։ Երբ տեսչության պետի այս քայլի մասին տեղեկացել է Լևոն Մկրտչյանը, նրան դուր չի եկել, ինչի համար նկատողություն է արել Արամ Կարապետյանին։Ի դեպ, ըստ լուրերի՝ նախարարի նկատողությունից հետո տեսչության պետը գումարները հետ Է վերադարձրել։ Այս լուրերի իսկությունը ճշտելու վերաբերյալ «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը բացասական պատասխան տվեց։ «Զեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– ասաց Լուսինե Մարգարյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։