Մամուլի տեսություն 

Գորիսի ոստիկանապետը կատարվածում Սուրիկ Խաչատրյանին է մեղադրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկված Արթուր Գևորգյանի գործը, ինչպես և կանխատեսել էինք, ըստ ամենայնի, կտեղափոխվի ՀՔԾ: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրեց, որ գործն ուղարկել են դատախազություն, որտեղ ուսումնասիրելուց հետո գործը կուղարկվի հատուկ քննչական ծառայություն, քանի որ գործով կարևորագույն վկաները պաշտոնյաներ են: և այսպես՝ «Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Այս օրերին ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանն իր մոտ է կանչում իր ենթականերին` արդարացնելու համար իր արածը, ցույց է տալիս դեպքի օրը տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում պատառոտված հագուստը: Ու երբ նրան հարցրել են, թե ինչ է տեղի ունեցել, նա արդարացել է, թե ամեն ինչի թիկունքում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, քանի որ ինքը Գորիսի ոստիկանապետ աշխատելու ընթացքում չի ենթարկվել Սյունիքի մարզպետին:

Բայց Երևանից Գորիս գործուղված ոստիկանապետը մոռանում է, որ կա դեպքի տեսագրությունը, և այնտեղ ակնհայտ երևում է, թե ինքն ինչպես է բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից