Սպորտ Ֆեյսբուք 

Ֆուտբոլը կորցրեց լեգենդի. Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցավակցել է լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆի մահվան կապակցությամբ:

«Իր հասարակ և գեղեցիկ խաղի շնորհիվ, Կրոյֆը ֆուտբոլը վերածեց արվեստի: Ֆուտբոլը կորցրեց լեգենդի: Հանգչիր խաղաղությամբ»,- Ֆեյսբուքում գրել է Մխիթարյանը:

27-ամյա ֆուտբոլիստը հիշատակել է Կրոյֆի հայտնի արտահայտությունը. «Ֆուտբոլ խաղալը շատ հեշտ է, բայց հասարակ ֆուտբոլ խաղալը ամենաբարդն է»:

Ֆուտբոլային աշխարհը սգում է մարտի 24-ին Բարսելոնայում թոքերի քաղցկեղի հետեւանքով մահացած լեգենդար խաղացող և մարզիչ Յոհան Կրոյֆի վախճանը: Նա 68 տարեկան էր:

12718104_1092255604168475_6952143496715182090_n

Նույն շարքից