Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ՊԵԿ նախագահի տեղակալներ նշանակելուց հետո, այդ կառույցի ղեկավարը դարձյալ նոր նշանակումներ է կատարել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Գեղամ Պետրոսյանին: Իսկ մինչ այդ նա զբաղեցրել է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:
Թերթի փոխանցմամբ՝ ՊԵԿ իրավաբանական վարչության պետ է նշանակվել Արման Մնացականյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ֆինանսների նախարարության լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության պետի տեղակալի պաշտոնը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում