Ֆեյսբուք 

Ադրբեջանցիները երկու զոհ ունեն

Ադրբեջանի ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել,ըստ որի հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել են երկու ազերի զինծառայողներ՝լեյտենանտ Ղալիբ Զուլդիղարլին և շարքային Գաֆարլի Հաջիևը...Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի "բախումը" տեղի է ունեցել Ղազախի շրջանի սահմանագոտում...

Հ.Գ.Զավեշտալին այն է,որ Բաքվի ԶԼՄ-ները այս լուրը մատուցելիս այն վերնագրում են՝"Մարտեր Ղարաբաղում"...Թե ի՞նչ կապ կա Հայաստանի Տավուշի մարզի,Ադրբեջանի Ղազախի շրջանի և Արցախի միջև,երևի միայն Իլհամ Ալիևը գիտի...

Ինչ վերաբերվում է զոհերի թվին,ապա փորձը ցույց է տալիս,որ եթե Բաքուն ընդունում է,որ գեթ մեկ զոհ ունի,ապա զոհերի թիվը անհամեմատ մեծ է...Սպասենք ՀՀ ՊՆ-ի արձագանքին...

Նույն շարքից