Բլոգ Ֆեյսբուք 

Շանթ հեռուստաընկերության «Պրեմիերա» նախագծում հաշվի չեն առնում հեռուստադիտողի և երգի հեղինակի կարծիքը. Հեռուստադիտողները գոհ չեն

analitik.am

 Ազատ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Բազմաթիվ հեռուստադիտողներ «Պրեմիերա» նախագծի 3-րդ եթերաշրջանի 1-ին կիսաեզրափակիչ համերգից հետո, երբ պարզ դարձավ, թե ով է կատարելու «Իմ փոխարեն երգը» սկսեցին իրենց բողոքը արտահայտել տվյալ ընտրության վերաբերյալ:

Youtube-ի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ հեռուստադիտողներին այդ երգը պետք չէր Նիկ Եգիբյանի կատարմամբ: Մի քանիսի հետ խոսեցի և գրեթե բոլորը նույն կարծիքին են : Երգի հոգին և էմոցիաները ճիշտ Ձևով ներկայացրեցին միայն Ժաննա Դավթյանը և Նարե Գևորգյանը, իսկ Նիկ Եգիբյանի կատարմամբ երգը զուրկ էր բոլոր տեսակի էմոցիաներից: (Ես նույնպես այդ կարծիքին եմ) youtube-ի մեկնաբանություններից մեկում ասվում է՝

-Եթե «Իմ Փոխարեն» երգի կատարողի ընտրության մեջ արդարություն կար, ուղղակի խնդրում եմ դատապարտե՜ք ինձ, բառիս հասկանալի բոլոր իմաստներով: Հարգելի Շանթ TV վերանայեք Ձեր ժյուրիի ու Ձեր հեռուստադիտողի կարծիքները ՝ բախելով միմյանց գտեք ընդհանուրը: Չէ՞ որ ամեն ինչ հենց վերոհիշյալ հեռուստադիտողի համար է արվում...Իսկ ես որպես հեռուտադիտող` անարդարացիությունից բացի այստեղ ոչինչ չտեսա ու, կարծում եմ, շատ-շատերը կկիսեն կարծիքս...)

Երգի հեղինակների կարծիքը նույնպես հաշվի չեն առնում...կարծում եմ` դա սխալ է: Գոնէ հաշվի պետք է առնեին այն փաստը, թե ում կատարումից հեղինակները հուզվեցին և նույնիսկ արտասվեցին: Չկա այնպիսի մեկը , որ գոհ լինի այդ որոշումից:

Ստորև բերում եմ փաստացի ապացույցներ:

3d242447-535a-4ff7-9607-840c67e2585d 008072e6-8a16-4aa6-80a9-8e864ba032cc

Նույն շարքից