Մամուլի տեսություն 

Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, օրերս Մոսկվայում հանդիպելու է Ժիրինովսկու հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, օրերս մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու Պետդումայի պատգամավոր Ժիրինովսկու հետ։ Ապրիլի 15-ից Մոսկվայում ցուցադրվելու է Հակոբյանի ցեղասպանության մասին ֆիլմը, եւ նա փորձում է ոչ միայն կարծիք ստանալ Ժիրինովսկուց, այլեւ խնդրել նրան ելույթ ունենալ ОРТ-ով եւ գովաբանել յուր ռեժիսուրան՝ հընթացս հայ-ռուսական ժողովուրդների անմար բարեկամությունը, ինչին հաճախ «լծվում-ապալծվում» է Վոլֆովիչը։

Մեր աղբյուրին հարցրինք՝ բայց Ժիրինովսկին կանի՞ նման բան։ «Փողին մուննաթ»։ Մենք կապվեցինք Հակոբ Հակոբյանի հետ, որը, լսելով հարցը, բացարձակապես չզարմացավ, սակայն կեսբերան հերքեց Մոսկվայում իր ֆիլմի ցուցադրության եւ Ժիրինովսկու հետ հանդիպման փաստը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից