Ֆեյսբուք 

Պատգամավորն աչքերը չփակեց իրեն անծանոթ մի տղայի 4 հոգով փողոցի մեջտեղում ծեծելու տեսարանի վրա

Անինա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մինչև Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ տեսանյութը դիտելն ինձ թվում էր, թե նման կադրեր կարելի է տեսնել միայն գեղարվեստական ֆիլմերում։ Հիացմունքս բաժանել եմ մի քանի առանձին դրվագների՝

1. Պատգամավորն աչքերը չփակեց իրեն անծանոթ մի տղայի 4 հոգով փողոցի մեջտեղում ծեծելու տեսարանի վրա, ավելին` Արսենյանի մոտենալը հնարավորություն տվեց ծեծվողին փախչել և,ըստ էության, փրկվելու։

2. Պատգամավորը չվախեցավ թվով գերակշռող խուլիգաններից։

3. Պատգամավորն ամբողջ ընթացքում իրեն պահեց զուսպ և ադեկվատ` մինչև վերջ վերահսկելով իրավիճակը։


4. Հիացա թիկնապահով, ով դանակահարված վիճակում երկուսին ձախ ձեռքով տապալեց
գետնին ու մինչև վերջ պահեց արժանապատիվ պահվածքը։


Ես իմ աջակցությունն եմ հայտնում Գուրգեն Արսենյանին և որպես կին ուրախ եմ, որ իսկական տղամարդու տեսակը դեռ չի վերացել։

Նույն շարքից