Ֆեյսբուք 

ՀՀ վարչական դատարանի կողմից կայացրած վճռից հետո 40 կմ/ժ արագությունը սահմանափակող ճանապարհային նշանի վերբերյալ

Վերջին օրերին շատ է խոսվում ՀՀ վարչական դատարանի կողմից կայացրած վճռից հետո 40 կմ/ժ արագությունը սահմանափակող ճանապարհային նշանի վերբերյալ:

Տրվում են տարբեր ձևակերպումներ, մեկնաբանույթուններ, նյութերին դրվում վերնագրեր՝ մասնավորապես հետևյալ բովանդակությամբ.<40 կմ/ժ արագությունը սահմանափակող նշանը անօրինական է>, <վերջապես ընդունվել է դատական նախադեպ> և այլն:

Առաջարկում եմ զերծ մնալ նմանատիպ ձևակերպումներից, քանի որ այն կարող է ընթերցողի վրա թողնել բացասական տպավորություն, քանի դեռ չկա նշված հարցի կապակցությամբ վերջնական դատական ակտ:

Առավել ևս ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում հիմնական պատասխանատու մարմինը ՀՀ ոստիկանությունն է: Վարչարարության բնագավառում որևէ հարցի փոփոխության դեպքում ոստիկանությունը առաջինն է հանդես եկել պաշտոնական հրապարակումով:

Նույն շարքից