Էդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այն լուրերը, թե Թալիշն ադրբեջանական ուժերի կողմից գրավվել է ապատեղեկատվություն է: Մոբիլիզացիայի հրաման չկա և մարդիկ ինքնակազմակերպվում են սեփական կամքով: Մեր ոչ մի գյուղ կամ բնակավայր չի տարհանվում, իսկ սահմաններն ու օդանավակայանը փակ լինելու մասին լուրերն տարածվում են, որ մարդկանց մոտ խուճապ սկսվի: Մի բան հստակ է ազգը պատրաստ է յուրաքանչյուր իրավիճակի ու անկոտրում կամք է ցուցաբերում: Մենք իհարկե չենք ցանկանում պատերազմ, խաղաղությունը գերադասելի է, բայց այլ ելք չի մնում քան պատասխանել ու ցավոտ պատասխանել:
Պետք է նկատեմ, որ լրատվական դաշտը շատ պրոֆեսիոնալ է աշխատում, իսկ ապատեղեկատվությունը տարածվում է ադրբեջանական ֆեյքերի և որոշ հայ կամ մոլորյալ գուցե և նպատակաուղղված օգտատերերի կողմից: