Լրագրող Գոհար Վեզիրյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ստեփանակերտի հրապարակում կամավորներ են հավաքվում, զինվորագրվում են ու գնում են տուն` սպասելու, երբ կգա իրենց ժամը։ Սենց դուխ, պատրաստակամություն ու սթափություն չէի էլ կարող ենթադրել։ Կամավորների կողքին պուճուր` 4-5 տարեկան էրեխեք էին կանգնած։ Գունավոր մատիտներով տանկ ու ինքնաթիռ էին նկարել, էդ երկուսի արանքում պատկերելով նաև իրենց` մամա-պապաների հետ միասին։ Ղարաբաղում ամեն ինչ ուրիշ է։ Արդեն համոզվեցի»։