Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վստահ եմ, բոլորս գիտակցում ենք իրավիճակի լրջությունը և յուրաքանչյուրիս պատասխանատվությունը այս օրերին: Ուշի ուշով հետևելով լրահոսին և սոցցանցերում տարածվող տեսագրություններին ու լուսանկարներին նկատելի է դառնում, որ երբեմն հուզական պոռթքումների ու տեսածը արձանագրելու անդիմադրելի ցանկությունն իրականացնելու արդյունքում, ակամայից բացահայտում ենք մեր բնագծերն ու դիրքերը, ինչպես նաև հայկական ուժերի կրակակետերն ու դրա տեղանքը:
Եկեք չտրվենք առաջինն ու միակը արձանագրելու և սոցցանցերում տեղադրելու գայթակղությանը: Դա չափազանց ծանր հետևանքների կարող է հանգեցնել:
Բանակի ստորաբաժանումներին պետք է հանգիստ թողնել իր առջև դրված խնդիրները կատարելու համար:
Եվ չմոռանանք. հակառակորդը միշտ լսում և հետևում է մեզ: