Ֆեյսբուք 

Ադրբեջանը ինչպես ահաբեկչական եղել է, այդպես ահաբեկչական էլ մնում է

Հայոց տուն ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է․

Պատմությունը կրկնվում է: Ադրբեջանը ինչպես ահաբեկչական եղել է, այդպես ահաբեկչական էլ մնում է: Եթե Ղարաբաղյան առաջին պատերազմում այդ հակամարդկային երևույթները համագործակցում էին Աֆղանստանի մոջահեդների և Հյուսիսային Կովկասի ահաբեկիչների(Բասաև, Խատաբ) հետ և մարտի էին դուրս գալիս հենց նրանց հետ, ապա այժմ էլ Ադրբեջանի կողմից մարտերին մասնակցում են աշխարհի չարիք հանդիսացող «Իսլամական պետության» ահաբեկիչներն ու ծայրահեղ աջ արմատական հայացքներով հայտնի թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության ներկայացուցիչները:
Գոնե այսքանից հետո միջազգային հանրությունը փորձի զգաստացնել ահաբեկիչների որջ հանդիսացող Ադրբեջանին: Բայց ոչ, ինչպես միշտ` այսօր ևս` նրանք զբաղված են իրենց շահերը առաջ մղելով: Երիցս ճիշտ էր հայ մեծ բանաստեղծ Սիամանթոն, երբ ասում էր. «Ո՜վ մարդկային արդարություն, թո՜ղ ես թքնեմ քու ճակատիդ»:

12592533_246103592403653_1958786630495976968_n

Նույն շարքից