Անինա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս օրերին բազմիցս հնչում են, թե ուր են մեր դաշնակիցները, ուր են այն պետությունները, որոնք մեր բարեկամներն են: Յուրաքանչյուրը քարտեզում գծված իր տեղում նստած մտածում է իր իսկ շահերի մասին: Դա բնական է և պետք չի մտածել, թե որևէ պետություն իր շահերը երկրորդային է դասելու հանուն մեզ: Երբեք նման բան չի եղել և չի էլ կարող լինել: Մեր պետության մասին մտածում ենք միայն մենք, ուստի այս պահին հենց մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի ցույց տանք աշխարհին, որ մեր պետության շահերը համընկնում է իրենց շահերի հետ: