Ռազմական Տնտեսություն Ֆեյսբուք 

Զոհված տղեքի հիշատակը հավերժացնելու լավագույն ձևը ուժեղ տնտեսություն կառուցելն է

analitik.am

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեզ համար զոհված տղեքի հիշատակը հավերժացնելու լավագույն ձևը ուժեղ տնտեսություն կառուցելն է։ Մեր հաջորդ անելիքը պետք է դա լինի, Վանոյի խոսքերը հիշեցի, ասում էր. «Տո Ռուսաստանի էլ, տո Ամերիկայի էլ», ճիշտ է ասվածն այլ բանի էր վերաբերում, բայց իմաստը նույնն է։ Թող զենք ծախեն, իրանց հերն էլ անիծած, հիմա թույլ է մեր երկիրը, դրա համար էլ հաճախ հաշվի չեն առնում, բայց միավորվենք, երկիր սարքենք, այդ ժամանակ էլ թքած կունենանք բոլորի վրա։

Մեր կառավարության թիվ մեկ խնդիրը պետք է լինի հավակնոտ ծրագրերի ներկայացումը, հավակնոտ, բայց ոչ դրսից վարկ վերցնելու ու երկրի պարտքի բեռն ավելացնեկու հաշվին, եթե դա չարվի, ուրեմն տնտեսական բլոկի պատասխանատուներն իրենց տեղում չեն ու պետք է հեռանան։

Աշխատեք այնպես, որպես թե տնտեսական պատերազմ է, գործեք արագ ու համախմբված, դե ձեզ տեսնենք հարգելիներս…

Նույն շարքից