Իրավական 

Պերմյակովը սառնասրտորեն, առանց աչք թարթելու դիտում էր Ավետիսյանների տան տեսաձայանագրությունը

168.am_ի փոխանցմամբ՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստին, ապացույցների ներկայացման փուլի ընթացքում, իրեղեն ապացույցներից բացի ներկայացվեց նաև Ավետիսյանների տանից արված տեսաձայանագրությունը:

Տեսաձայնագրությունը, որն արված էր դեպքից ժամեր անց՝ դատարանի դահլիճում, ոչ մեկին անտարբեր չթողեց, հատկապես, երբ ցուցադրվեց փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին պատկանող հատվածը, դատարանի դահլիճում գտնվող ավագ Հասմիկ Ավետիսյանի քրոջը, ով չկարողացավ զսպել հուզմունքն ու լացը, դուրս բերեցին դահլիճից, մինչդեռ Պերմյակովը շատ հանգիստ շարունակում էր դիտել տեսաձայնագրությունը՝ առանց շարժումի:

Այս փաստն արձանագրեցին ոչ միայն դատը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչները, այլ նաև Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները:

«Ես ուշադիր հետևում էի Պերմյակովին, երբ ցուցադրվեց տեսաերիզը: Նա ընդհանարապես չթարթեց աչքերն ու դիտելուց, ասես, հաճույք ստացավ: Ես ուշադիր հետևում էի, թե գոնե առնվազն երեխայի ժամանակ ինքն ինչպես էր իրեն պահում՝ նույն կերպ էր իրեն պահում, և հերթական անգամ ես համոզվեցի, որ նա լուրջ խնդիրներ ունի ու սա այն անձն է, ով սառնասրտորեն է այդ հանցագործությունը կատարել»,- նշեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:

Մանրամնասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից