Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին:
Դատարանն այս նիստին բավարարեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպանների միջնորդությունը՝ մինչև հաջորդ դատական նիստը դիմել ռուսական կողմին՝ պարզելու համար՝ արդյո՞ք քրեական նոր գործեր հարուցվել գործի շրջանակներում և Պերմյակովի «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցում արված գրառումների համաձայն մարդիկ հարցաքննվել են, թե ոչ: