Բլոգ Ֆեյսբուք 

Ֆրանսիացի պատգամավորները, սենատորները ինչպես նաև քաղաքապետեր սատկացրել են Ալիևին

analitik.am

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ուշադրություն !!!!

Ֆրանսիացի պատգամավորները, սենատորները ինչպես նաև քաղաքապետեր սատկացրել են Ալիևին

Շատ կարևոր հայտարարություն` ՏԱՐԱԾԵԼՈւ համար !!!!!

Հատկապես տարածում ենք ֆրանսիախոս տարածքներում:

Merci beaucoup Tsovinar Margaryan jan

ԵԱՀԿ-ն պետք է վերականգնի ԼՂ մասնակցությունը բանակցային գործընթացին

Մասնակցությամբ` Ֆրանսուա Ռոշեբլունի (պատգամավոր, Լուարա), Գի Տեսիե (պատգամավոր, Բուշ-դյու-Ռոն), Ռենե Ռուքե (պատգամավոր, Վալ-դե-Մար), Նիկոլա Դարագոն (քաղաքապետ, Վալանս), Լյուք Քարվունա (սենատոր, ֆր. Վալ-դե-Մար), Անդր Սանտինի (պատգամավոր Օ-դը-Սեն):

Ահա արդեն 6 օր է, ինչ Հարավային Կովկասը կրկին բորբոքված է: Օգտվելով միջազգային անտարբերությունից` Իլհամ Ալիևի բռնապետական Ադրբեջանը փորձեց կրկին վերանվաճել իր նախկին գաղութ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս բախումը փխրուն հրադադարի խախտման հետևանքն էր: Մինչ ԵԱՀԿ Մինսկի խումբը (համանախագահությամբ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի) անհապաղ նիստ էր հրավիրել հակամարտող կողմերի անմիջական մասնակցությամբ, պետք է նշել, որ այդ հարձակումը շահ չբերեց կողմերին, քանզի համարյա ամեն ինչ մնաց անփոփոխ:

Այս ամենից մնաց միայն մեկ բան`Ղարաբաղի քաղաքացիները կրկին անգամ իրենց կյանքով դիմակայեցին Բաքվի բռնակալի վրիժառությանը. հրետանային ռմբակոծության ենթարկված քաղաքներ, իրենց դպրոցի բակում սպանված երեխաներ, դիվերսիայի հատուկ ջոկատայինների կողմից սպանված և խոշտանգված խաղաղ բնակիչներ:

Այս ամենից հետևում է մեկ բան` այլևս ոչ ոք չպիտի համարձակվի ղարաբաղցիներից պահանջել, որ նրանք ապրեն մի ռեժիմում, որի նպատակը իրենց ֆիզիկական ոչնչացումն է: Ղարաբաղցիների համար անկախությունն ու պետականության հաստատումը երբեք չի եղել նպատակ, այլ միջոց. միջոց` ապրելու խաղաղության ու անվտանգության մեջ, միջոց` իր քաղաքացիների կողմից հարգված ժողովրդավար պետություն ստեղծելու, բաց` աշխարհի առաջ և դեմքով դեպի ապագան:

Ադրբեջանը հարուստ երկիր է, բայց ադրբեջանցիներն աղքատ են: Նրանք իսկապես ոչինչ չունեն, մինչդեռ իրավունք ունեին օգտվելու նավթային հարստություններից, որն այժմ իշխող ընտանիքի մենաշնորհն է: Ալիևի կլանի համար, ով պարբերաբար հիշատակվում է «Swissleaks» և այլ «Panama Papers»-ներում, Ղարաբաղի դեմ պատերազմը լավագույն միջոցն է շեղելու քաղաքացիների ուշադրությունը իր նյութական ու բարոյական մեքենայություններից, ինչի հետևանքով աղքատանում է ժողովուրդը:
Այս ամենին քաջ տեղյակ միջազգային հանրությունը, ուրեմն, պետք է կրի իր բաժին պատասխանատվությունը: Մենք առաջարկում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սահմանի բանակցությունների ներքոնշյալ հետևյալ սկզբունքները, որոնք, վստահ ենք, հնարավորինս արդյունավետ կլինեն:

Մի կողմից ԼՂՀ-ն, որն արդեն ավելի քան 20 տարի ապացուցում է իր հուսալիությունը և կենսունակությունը, պետք է նախ ճանաչվի, որպեսզի Բաքուն դադարեցնի օգտագործել նրա չճանաչված լինելու հանգամանքը խաղաղ բնակչության վրա հարձակվելիս:

Մյուս կողմից ԼՂՀ-ն պետք է նորից նստի բանակցությունների սեղանի շուրջ. 21-րդ դարում մի ժողովրդի ճակատագրի մասին բանակցել առանց նրա ներկայացուցիչների, մեղմ ասած անիմաստ է: Ավելին, պատասխանատվության ոգին և հաշտության կամքը, որ ցուցաբերել է Լեռնային Ղարաբաղը, 1994թ. ԼՂՀ երաշխավորությամբ ՀՀ կնքած զինադադարը, ակնհայտ է, որ չի հանդարտեցրել Ադրբեջանին:

Ի վերջո, անհրաժեշտ է արդյունավետ լծակներ գտնել, որոնք կպարտադրեն կողմերին հավատարիմ մնալ հրադադարին, բաներ, որոնք արդեն ընդունել են Երևանը և Ստեփանակերտը, և Բաքուն է, որ համառորեն մերժում է: Այս համատեքստում, հաշվի առնելով տեղի ունեցած լրջագույն իրադարձությունները, մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ստեղծել հետաքննող հանձնաժողով, որը կարձանագրի փաստերը և կսահմանի պարտականությունները: Այս դեպքում հնարավոր կլինի կիրառել քաղաքական ու իրավաբանական պատժամիջոցներ պատերազմը սանձազերծողների նկատմամբ, ինչն արվում է աշխարհում մի շարք տարածաշրջանային հակամարտությունների դեպքում:

Ստորագրել են նաև` Միշել Ամիել (սենատոր, Բուշ-դյու-Ռոն), Ռոլան Բլում (փոխքաղաքապետ, Մարսել), Վալերի Բուայե (պատգամավոր, Բուշ-դյու-Ռոն), Ֆրանսուա Պուպոնի (պատգամավոր, Վալ դ'Ուազ), Հյուգ Ֆուրաժ (պատգամավոր, Վանդե), Բեռնար Ֆուրնիե (սենատոր, Լուարա), Սոֆի Ժուասեն (սենատոր, Բուշ-դյու-Ռոն), Առլետ Գրոսկոստ (պատգամավոր, Օ-Ռին), Ժան-Ժակ Գիյե (պատգամավոր, Օ-դը-Սեն), Քրիստիան Կերտ (պատգամավոր, Բուշ-դյու-Ռոն), Պատրիկ Լաբոն (պատգամավոր, Դրոմ), Ֆիլիպ Մարինի (պատվավոր սենատոր, Ուազ և Քոմպիենի քաղաքապետ), Ֆրանսուա-Միշել Լամբերտ (պատգամավոր, Բուշ-դյու-Ռոն), Ռիչարդ Մալիե (քաղաքապետ, Բուք-Բել-Էր), Էմանուել Մանդոն (տարածաշրջանային խորհրդական, Ռոն-Ալպ-Օվերն), Քրիստոֆ Մաս (ընդհանուր խորհրդական, Բուշ-դյու-Ռոն), Մարլեն Մուրիե (Բուր-լե-Վալանս), Ժակ Ռեմիլե (նախկին պատգամավոր, պատվավոր քաղաքապետ, Վիեն), Ալեն Ների (սենատոր, Պույ-դը-Դոմ), Ռուդի Սալ (պատգամավոր, Ալպ-Մարիտիմ):

Կից նյութն՝ այստեղ։

Նույն շարքից