Ֆեյսբուք 

Երիտասարդները շատ դիպուկ և հասցեյական մեսիջներ տվեցին Մինսկի խմբի համանախագահներին

Էդիկ Մնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գարեգին Նժդեհը ասել է, որ ազգի ապագան իմանալու համար պետք է նայես տվյալ ազգի երիտասարդությանը և քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ի մոտ մեր երիտասադարդների կազմակերպած համախմբված, կոռեկտ և ոգեշունց ցույցը ապացուցեց, որ մեր ազգի ապագան գտվում է ամուր, վստահելի և հայրենասիրությամբ օժտված երիտասարդների ձեռքերում: Երիտասարդները շատ դիպուկ և հասցեյական մեսիջներ տվեցին Մինսկի խմբի համանախագահներին և ոչ միայն նրանց և ամենակարևորը իրենց լիարժեք վստահությունն ու հավատը հայտնեցին հանրապետության նախագահին, ՊՆ և ԱԳ նախարարներին հարցի խաղաղ և համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերում ու ևս մեկ անգամ փաստեցին, որ մենք պահանջատեր ենք, ունենք մեր ընտրած ուղին և ոչինչ և ոչ ոք չի կարող շեղել մեզ մեր ընտրած ճանապարհից:

Նույն շարքից