Ֆեյսբուք 

Ադրբեջանաարցախյան հակամարտությանը վերաբերող ցանկացած քաղաքական ծրագիր կարելի է չեզոքացնել սահմանում կանգնած մեր զինվորի բազկի ուժով

analitik.am
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանաարցախյան հակամարտությանը վերաբերող ցանկացած քաղաքական ծրագիր, որքան էլ բարձր կաբինետներում դա մշակված լինի, հեշտ կարելի է չեզոքացնել սահմանում կանգնած մեր զինվորի բազկի ուժով։ Ինչպես որ դա եղավ մի քանի օր առաջ։ Ու հիմա թող գնան մոսկվաներում, բաքուներում, անկարաներում կամ վաշինգտոններում նորից գլուխ կոտրեն, մտածեն, թե ոնց են դուրս գալու այս իրավիճակից։ Նախկինի պես այլևս չի լինի։ Որքան էլ ուժեղ լինեն մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահ հետապնդող երկրները, փաստն այն է, որ Հայոց բանակը մեզ սեփական ճակատագիրը տնօրինելու հարուստ ռեսուրս է տվել։ Ուրեմն պետք է խաբկանքների չտրվել և այդ ռեսուրսը ծառայեցնել հայկական երկու պետությունների հզորացմանն ու թշնամիների ծրագրերի ոչնչացմանը։

Նույն շարքից