Գայանե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հանկարծ ամենայն մանրամասնությամբ պատկերացնում եմ հակառակորդի ռազմական ուղղաթիռը գլխավերևումս սավառնելիս՝ ամեն վայրկյան կյանքս խլելու պատրաստ, ու ամենաանպատեհ հարցն եմ տալիս;
– Վախենում էի՞ր:- Նարեկը մի պահ լռում է: Հետո ասում.
-Կրակում էի, վախենալու ժամանակ չունեի….,-Նարեկը խոցել է հառակորդի ուղղաթիռը…
-Քո հերոսությունը…, – Զինվորը չի թողնում ավարտեմ միտքս.
– իմ ընկերներից յուրաքանչյուրը նույնը կաներ, պարզապես ճակատագիրը ինձ ընտրեց….
-Ուրեմն քո ընկերներն էլ էն հերոս….
-Մի շաբաթից կմիանամ ընկերներիս:
-Ում ես ամենից շատ կարոտել:
– Մորս…
– Քեզ անակնկալ եմ անելու, – ասում եմ Նարեկին: Չի պատասխանում: ուզում է գուշակել:
Վաղը իմ խոստացած անակնկալը կնվիրեմ քեզ, Նարեկ ջան:: Չգիտեմ՝ ուրիշ ինչ անեմ քեզ համար….